07.08.2024|
14:03
Հայաստանի հանրության, ինչպես նաև ողջ աշխարհի համար 2022 թվականից հետո ՈՒկրաինային զենքի մատակարարումների աննախադեպ ծավալները բացահայտում չեն։ Արդար է նշել, որ նույնիսկ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց առաջ ՈՒկրաինա ներկրվող զենքի քանակն ահռելի էր։ Զենքի ամենալուրջ քանակները երկիր են հասցվել 2013-2014 թվականների, այսպես կոչված Եվրամայդանից հետո, ինչը ինքնաբերաբար ցույց է տալիս դրան հաջորդած պատերազմի ակնհայտ բնույթն ու անխուսափելիությունը։